Time Management

Շաբաթ օրը բավականին ուշ սկվեց, քանի որ ամբողջ գիշեր լավ չէի քնել։ Մոտավորապես ժամը տասին մայրիկս ինձ արթնացնում է շատ ուրախալի լուրով։ Նա ինձ ասաց, որ շտապ արթնանամ, քանի որ եղբայրս է գալու տուն մի քանի ժամով, և պետք է վեր կենամ, որպեսզի նրա սիրելի ուտեստը պատրաստեմ։ Իրականում մենք չպետք է իմանաինք նրա գաու մասին, նա ուզում էր մեզ անակնկալ անել, բայց մենք  իմացել էինք։ Խոհանոցում եղբորս սիրելի ուտեստները պատրաստելու ժամանակ նա հանկարծակի տուն է մտնում իր ընկերոջ՝ Վահեյի հետ։ Բոլորս շատ ուրախանում և ոգևորվում ենք նրա վերադառնալուն։  Ցավոք մի քանի ժամով էր եկել և կարոտներս չհասցրեցինք առնել։

 

Այդ ժամանակ շիլաշփոթ էր կատարվում մեր տանը, բոլորս զբաղված էինք ինչ որ բաներով։ Տանը շատ գործ կար անելու, բայց ես պարզապես ցանկանում էի նստել եղբորս կողքը։ Դե մայրիկն էլ բնականաբար ինձ անընդհատ կանչում էր գործ անելու, իհարկե փնփնթալով, բայց միևնույնն է բոլոր գործերը կատարեցինք։

Եղբայրս անընդհատ մայրիկի վրա խոսում էր, որ նա վերջացնի և գա ուղղակի միասին նստենք ։ Վերջապես եկավ այն պահը, երբ բալորով նստեցինք սեղանի շուրջ։ Ցավոք եկավ այն պահը, երբ պետք է արդեն եղբորս պետք է չաստ ճանապարհեինք։ Օրս բավական լարված էր և ես ազնվորեն կարող եմ ասել, որ ընդհանրապես հեռախոսով չեմ զբաղվել։  Երեկոյան, երբ արդեն վերադարձանք տուն արագ տան գործերը վերջացրեցինք և ես մոտ երկուսից երեք ժամ համակարգչով զբաղվեցի մի փոքր էլ դաս արեցի ։ Դրանից հետո մի քիչ ընտանիքիս հետ անցկացրեցի և գնացի քնելու։

Սովորաբար ես անտեղի շատ եմ ժամանակս անտեղի վատնում, մոտ չորսից վեց ժամ։

 

 

 

 

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *