Daily Archives: September 14, 2021

Լանդշաֆտագիտության ուսումնասիրության մեթոդները

Թեմա 2

  1. Ուսումնասիրել նյութի 8 էջում տեղադրված դասը:
  2. Բլոգում տեղադրել յուրաքանչյուր մեթոդի մասին կարճ բացատրություն
  3. քննարկել խմբերում յուրաքանչյուր մեթոդը

 

1Ստացիոնար և կիսաստացիոնար մեթոդներ։

Երբ մի ամբողջ համալիր ստեղծում է մշտական գործող կայան և ամեն օր, տարիներ շարունակ դիտարկումներ են կատարում և գրանցում են տվյալները։

2Դաշտային հանույթի մեթոդ։

Դաշտային հանուն մեթոդը լանդշաֆտագիտության ամենահիմնական մեթոդն է։ Այն արշավախմբերով մշակում են ծրագիր և դուրս են գալիս դաշտ քարտեզագրելու և դիտարկումներ կատարելու նպատակով։

3Փորձագիտական մեթոդ։

Սա գործածվում է մեզ հարկավոր գործողությունները և նյութերը ուսումնասիրելու ժամանակ։

 

4. Լաբորատոր մեթոդ

Այս մեթոդի ժամանակ լաբորատորիաներում փորձարկում են տարբեր նյութեր, փորձում են կիրառել դրանք և հասկանալ այդ նյութերի փոխազդեցությունները ։

5. Համեմատական մեթոդ

Սրանով կարելի է համեմատություններ կատարել տարբեր օբյեկտների միջև գտնելով դրանց տարբերություններն ու պատճառները։

6. Քարտեզագրման մեթոդ

Քարտեզագրման մեթոդը կիրառվում է հենց քարտեզների վրա։

7. Աէրոտիեզերական լուսանկարների վերծանման մեթոդ

Այս մեթոդը գործածվում է օբյեկտները ավելի լավ ուսումնասիրելու համար։

8. Նկարագրական մեթոդ

Այս մեթոդը հին է։ Հիմա այն օգտագործվում է յուրաքանչյուր բան նկարագրելու և բացատրելու համար։

9. Երկրաինֆորմացիոն մեթոդ

 Լանդշաֆտագետը պետք է ինֆորմացիա կուտակի և դրանից եզրակացություններ անի։

10. Գծանկարչական մեթոդ

Երբեմն անհրաժեշտ է այս մեթոդը կիրառել առարկաների վրա, որպեսզի դրանց նոր գծագրություն, նոր տեսք և նոր շունչ տանք։

 

11. Վերադրման մեթոդ

Օգտագործվում է մի քանի ուսումնասիրություններ համադրվում են

12. Երկրաֆիզիկական մեթոդ

Այս մեթոդով ուսումնասիրվում է լեռնալանջերի տեղատարման գործընթացը։ Սա նաև սերտորեն կապված է երկրի ձգողական ուժի հետ, իսկ ձգողական ուժը ուսումնասիրում է երկրաֆիզիկան։

 

13. Երկրաքիմիական մեթոդ

Այս մեթոդը գործածվում է քիմիական տարրերն ուսումնասիրելուց։ Այստեղ օգտագործում են նաև կենսաքիմիական մեթոդը։

 

14. Հնէլանդշաֆտագիտական մեթոդ

Այս մեթոդով պարզում են, թե ինչպես է եղել լանդշաֆտը, նրա զարգացումը տարբեր ժամանակներում։

 

15. Քանակական մեթոդ

Այս մեթոդն արտահայտում է նյութերի և երևույթների մեծությունը և քանակը։

 

16. Մաթեմատիկական մեթոդ

Մեթոդի էությունն այն է, որ բնական բոլոր երևույթները կատարվում են մաթեմատիկական, հաշվողական կերպով։

 

17. Մոդելավորման մեթոդ

,,Մոդելը,, ֆրանսիական բառ է, որը նշանակում է նմուշ։ Մոդելավորումը այն գործընթացն է, որը ստեղծում է այս կամ այն երևույթի, առարկայի օրինակը։

 

18. Հաշվեկշռային մեթոդ

Կանխատեսումներ անելու համար հիմնականում գործածվում է հաշվեկշռային մեթոդը։

 

19. Վիճակագրական մեթոդ

Մեթոդը գործածվում է տարբեր երևույթների, առարկաների, իրավիճակների վերլուծության մեջ և ներկայացնում է վիճակագրություն։