Daily Archives: September 11, 2021

Ձեռնարկություններ

See the source image

ՓԲԸ- Փակ բաժնետիրական ընկերություն

ՓԲԸ- ի բաժնետոմսերը, ի տարբերություն բաց բաժնետիրական ընկերության, բաշխվում են միայն հիմնադիրների կամ նախապես որոշված անձանց միջև:

ՀՀ- ում ՓԲԸ– ն պետք է ունենա 49 բաժնետեր, ոչ ավելի: Եթե բաժնետերերի քանակը 49- ից ավելի է դարձել, ապա ընկերությունը մեկ տարվա ընթացքում պետք է կրճատի իր բաժնետերերի քանակը, հակառակ դեպքում ՝ այն կլուծարվի դատական կարգով:

ԲԲԸ- Բաց բաժնետիրական ընկերություն

ԲԲԸ- ն, ի տարբերություն փակ բաժնետիրական ընկերության, բաժնետերերը իրավունք ունեն վաճառել իրենց բաժնետոմսերը: Բաց բաժնետիրական ընկերությունը պարտավոր է հրապարակել իր տարեկան հաշվետվությունը, հաշվապահական հաշվեկշիռը, շահույթի և վնասների մասին տեղեկությունները:

ԲԲԸ- ները շատ են Հայաստանում, բայց կան նաև օտարերկյա բաց բաժնետիրական ընկերություններ, որոնք նույնպես գործում են այստեղ:

ՍՊԸ- Սահմանափակ պատասխանատվությամբ ընկերություն

ՍՊԸ- ն մեկ կամ մի քանի անձանց կողմից հիմնադրած ընկերություն է, որի կանոնադրական կապիտալը բաժանված է բաժնեմասերի:

ՍՊԸ ստեղծելու համար պետք է առկա լինեն առնվազն երկու հիմնադիրներ: Եթե գործելու ընթացքում մնում է միայն մեկ անդամ, ապա ընկերությունը կարող է շարունակել գործունեությունը, որպես այդպիսին: ՍՊԸ- ի այն անդամները, ովքեր լրիվ վճարել են սահմանված բաժնեմասերը, ստանում են վկայագիր: Վկայագիրը սեփականատիրոջը բաժնետերերի ընդհանուր ժողովին մասնակցելու և լուծարման դեպքում ընկերության գույքի իր բաժնեմասը ստանալու իրավունք է տալիս:

 

ԱՁ- Անհատ ձեռներեց

Անհատ ձեռնարկատերը իր անունից իրականացնում է տնտեսական գործունեություն, մատուցում է ծառայություններ կամ կատարում աշխատանքներ: Անհատ ձեռներեցը իր գործունեությունը սկսելու համար, պետական լիազորված մարմիններից ստանում է համապատասխան ձեռնարկատիրական գործունեությամբ զբաղվելու իրավունք: Անհատ ձեռնարկատերը կարող է զբաղվել իր գործունեությամբ միայն հատուկ թույլտվությամբ:

 

Verbos reflexivos- բառեր

Հիմնական անդրադարձ բայերն են՝

  • lavarse – լվացվել
  • levantarse – վեր կենալ
  • despertarse – արթնանալ
  • acostarse – պառկել քնելու (անկանոն է՝ me acuesto)
  • cepillarse – լվանալ ատամները
  • peinarse – սանրվել
  • vestirse – հագնվել
  • ducharse – ցնցուղ ընդունել
  • llamarse – կոչվել
  • maquillarse – շպարվել
  • bañarse – լողանալ
  • afeitarse – սափրվել