Հեքիաթի ընթերցում մանկապարտեզի 5տարեկանների հետ

Երեկ մեր կուրսի աղջիկների և Պատվելի Թամարի հետ գնացինք մանկապարտեզ՝ երեխաների մոտ։ Նրանց համար մենք ընթերցեցինք «Բարեկենդանը» հեքիաթը, իսկ հետո ուսուցիչները երեխաներին այդ հեքիաթից հարցեր էինք տալիս։ Երեխաները բավականին խելացի էին, կարողացան բոլոր հարցերին հստակ և ճիշտ պատասխանել։ Անկեղծ ասեմ, շա՜տ հետաքրքիր էր և զվարճալի երեխաներին ինչ-որ բան սովորեցնելը։

Մեր Լինան նաև երեխաներին սովորեցրեց «Ձի-ձի փայտե ձի» ոտանավորը, շատերը գիտեին արդեն այն, բայց կային նաև երեխաներ, ովքեր չգիտեին և շատ արագ սովորեցին այն։

Մենք երեխաների հետ շրջան կազմեցինք, երգեցինք, պարեցինք։

Ի՞նչ կարող եմ ասել մեր ունեցած դասի մասին։ Իսկապես, երեխաների հետ աշխատելը շատ հաճելի բան է։

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *